Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, հոկտեմբերի 16-ին, Մշակոյթի օրւայ առիթով կազմակերպւել էր ձեռքի աշխատանքների ցուցահանդէս։ Հ.Մ.Ա.Կ.-ի տելեգրամեան ալիքի փոխանցմամբ՝ այս տարի ցուցահանդէսին մասնակցել է 234 մինչեւ 18 տարեկան աշակերտ Թեհրանի հայկական դպրոցներից, մանկապարտէզներից, արւեստի ուսումնարաններից կամ անհատապէս։ Մասնակիցների աշխատանքները գնահատել են Ալենուշ Թորիկեանն ու Լուսինէ Յարութիւնեանը։ Լաւագոյն աշխատանքներն առանձնացւել են տարրական եւ միջնակարգ տարիքային խմբերում։ Տարրական խմբում լաւագոյն են ճանաչւել «Արաքս» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էյմի Բարխուրդարեանի եւ «Գիտունիկ» մանկական կենտրոնի հնգամեայ Լէոն Միքայէլի աշխատանքները։ Միջնակարգ խմբում առանձնացւել են անհատական մասնակից Մելիսա Մոնաֆեանի, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի աշակերտ Դւին Մկրտչեանի, «Մարիամեան» դպրոցի աշակերտ Քաջայր Շահբազեանի եւ անհատական մասնակից Մինէ Աւագեանի աշխատանքները։ Ցուցահանդէսին մասնակցել են «Արաքս» դպրոցի 86, «Ն. Գիւլբենգեան» դպրոցի 45, «Արարատ» դպրոցի 19, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի 10, «Թունեան-Թովմասեան» դպրոցի 5, «Թունեան» տարրական դպրոցի 2, «Շանթ» դպրոցի 5 եւ «Մարիամեան» դպրոցի 1 աշակերտ, «Մարիամ» աղջկանց հաստատութեան 4 սան, «Գիտունիկ» մանկական կենտրոնի 18 եւ Թինա Յակոբեանի «Hello Art» արւեստանոցի 34 սան, ինչպէս նաեւ 5 անհատական մասնակից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
234 մասնակից՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Մշակոյթի օրւայ աշակերտութեան ձեռքի աշխատանքների ցուցահանդէսին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի քառօրեայ նիստի օրակարգում՝ նոր Թեմական խորհրդի ընտրութիւնն է
Alik / 15 hours ago
ԱԶԳԸ՝ ԱՆՑԵԱԼԻ ԺԱՌԱՆԳՈՐԴ, ԹԷ՞ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՂԻՆԱԿ
Alik / 15 hours ago
رگبار و رعدوبرق در برخی مناطق کشور طی روزهای آینده
Alik / 16 hours ago
Փեզեշքիանը՝ Երեւանի Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի 17-րդ համաժողովի գագաթնաժողովում. «Պատերազմի եւ պատժամիջոցների բնապահպանական հետեւանքների բեռը չպէտք է միայն կրեն տուժած երկրները»
Alik / 16 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.