ԱԳ նախարար Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Թեհրանը վստահում է հայ գործընկերներին եւ համոզւած է, որ պաշտօնական Երեւանը քայլեր չի ձեռնարկի Իրանի անվտանգութեան դէմ։ Հոկտեմբերի 16-ին Երեւանում՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրոյցի ընթացքում, Արաղչին անդրադարձել է «Թրամփի ուղու» (TRIPP) ծրագրի իրագործման վերաբերեալ Իրանի հնարաւոր մտահոգութիւններին։ «Մենք սերտ կապի մէջ ենք մեր հայ բարեկամների հետ, վստահում ենք նրանց եւ գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգութեան դէմ։ Մենք շարունակում ենք խորհրդակցութիւնները Հայաստանի իշխանութիւնների հետ»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը։ Անդրադառնալով Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի հետ վերջերս անցկացւած խորհրդակցութիւններին՝ Արաղչին դրանք արդիւնաւէտ է գնահատել։ Իրանի արտգործնախարարի յայտարարութիւնը հնչել է հայ-իրանական խորհրդակցութիւնների եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների շուրջ քննարկումների շարունակման պայմաններում։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Արաղչին՝ Երեւանում՝ COP17-ի շրջանակում ճեպազրոյցի ընթացքում. «Վստահում ենք հայ գործընկերներին եւ շարունակում խորհրդակցութիւնները»
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
Related coverage
No related coverage from other sources yet.