ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի փոխնախագահ և Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը Վրաստանում է։ Նա այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ միասին մամուլի ասուլիսում ելույթ է ունեցել։ Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցը հատկապես կարևոր է Վրաստանի համար՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետության։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները և կազմակերպության դերը։ «Աշխարհը գլխիվայր շրջվել է, և անվտանգությունն այլևս այնքան պահպանված չէ, որքան մենք կարծում էինք 10 տարի առաջ։ Պատերազմը վերադարձել է Եվրոպա, վստահությունը խաթարվել է, և հետագա մասնատման ու բախման ռիսկը մնում է բարձր», — մամուլի ասուլիսում ասել է Իգնասիո Կասիսը։ The post ԵԱՀԿ գործող նախագահը Վրաստանում է appeared first on AliQ Media .