Եվրամիությունը Վրաստանի համար 38 միլիոն եվրոյի ծավալով ֆինանսավորում է հատկացնում։ Եվրամիության ներկայացուցչության հայտարարության համաձայն՝ երկրում ժողովրդավարական գործընթացների հետընթացի պատճառով նրանք այլևս չեն ֆինանսավորում Վրաստանի իշխանություններին, սակայն շարունակում են աջակցել բնակչությանը։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այս ջանքերին։ 2026 թվականին Եվրամիությունը նոր նախագծեր իրականացնելու համար կհատկացնի 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում, որով կշարունակի իրականացնել իրական, դրական փոփոխություններ ամբողջ Վրաստանի ընտանիքների և համայնքների համար։ Նախագծերի ուղղություններն են՝ Փոքր քաղաքներում և ավաններում տնտեսական հնարավորությունների ստեղծում, Փոփոխվող աշխատաշուկային համապատասխան հմտությունների զարգացում, Սոցիալ-տնտեսական զարգացում գյուղերում և տարածաշրջաններում՝ այս գործընթացներին կանանց ներգրավմամբ, Շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բարելավում և սննդի որակի բարձրացում, Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքար, Անվտանգ և կազմակերպված միգրացիայի խթանում, Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և պատրաստվածություն աղետներին, Աբխազիայում ինքնավար Հանրապետությունում բնակվող համայնքների աջակցության շարունակություն», — նշված է հայտարարության մեջ։ Ավելին քան երկու տասնամյակ է, ինչ Եվրամիությունն աջակցում է Վրաստանի բնակչությանը։ 1992 թվականից ի վեր Եվրամիությունը Վրաստանում առաջընթացի խթանման համար ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսության զարգացումը, տարածաշրջաններում բնակվողների համար սեփական բիզնես սկսելու հարցում աջակցությունը, օդի որակի բարելավումը և բազմաթիվ այլ ուղղությունների հետ մեկտեղ՝ արևելք-արևմուտք արագընթաց ավտոմայրուղու արդիականացման խթանումը։ Քանի որ Վրաստանում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացների հետընթացներ, Եվրամիությունն այլևս չի ֆինանսավորում Վրաստանի իշխանություններին, սակայն շարունակում է աջակցել Վրաստանի բնակչությանը։ The post ԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
Եվրամիությունը Վրաստանի համար 38 միլիոն եվրոյի... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Իրակլի Կոբախիձեն Երևանում հանդիպել է Իրանի նախագահին
AliQ Media / Oct 16

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է թաիլանդական խոշորագույն BTS կոնգլոմերատի պատվիրակությանը
AliQ Media / Oct 16

Մարիամ Քվրիվիշվիլին և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը հանդիպել են
AliQ Media / Oct 16

Վրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է Պատրիարքությանը
AliQ Media / Oct 16
Related coverage

հոկտեմբերի 18 | 00:36Վաշինգտոնը փորձում է Զելենսկի-Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպել
Akhaltskha.net / 6 hours ago

Главные итоги большого заседания «Грузинской мечты»
JNEWS / 10 hours ago

Гор Айвазян стал победителем Международного турнира по боксу имени Ливенцева
JNEWS / 10 hours ago

հոկտեմբերի 17 | 20:36Օրը՝ 60 վայրկյանում | 17.10.2026
Akhaltskha.net / 11 hours ago