Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ-Զեյուդիի հետ։ Նախարարության տվյալներով՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցության ամրապնդման և երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հարցերը։ «Երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիությունների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևորությունը։ Նշվել է նաև, որ աշխատանքներ են տարվում համաձայնագրի համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպման ուղղությամբ, որին զուգընթաց նախատեսվում է առևտրային առաքելության կազմակերպում՝ արտահանման աճի և առևտրային հարաբերությունների ամրապնդման նպատակով, որին կմասնակցեն խոշոր արտահանող և գնորդ ընկերություններ երկու երկրներից էլ։ Կողմերը դրական են գնահատել առևտրի ոլորտում երկրների միջև համագործակցությունը. 2025 թվականին առևտրաշրջանառությունը գերազանցել է 430 միլիոն ԱՄՆ դոլարը, ինչը 15 տոկոսով աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, արտահանումն աճել է 89%-ով։ Հանդիպմանը նշվել է, որ տնտեսական կապերի խորացմանը նպաստում է վրացի արտադրողների մասնակցությունը Դուբայում և Աբու Դաբիում անցկացվող ագրոարդյունաբերական և այլ միջազգային ցուցահանդեսներին»։ The post Մարիամ Քվրիվիշվիլին և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը հանդիպել են appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մարիամ Քվրիվիշվիլին և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը հանդիպել են
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Իրակլի Կոբախիձեն Երևանում հանդիպել է Իրանի նախագահին
AliQ Media / Oct 16

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է թաիլանդական խոշորագույն BTS կոնգլոմերատի պատվիրակությանը
AliQ Media / Oct 16

Վրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է Պատրիարքությանը
AliQ Media / Oct 16

ԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
AliQ Media / Oct 16
Related coverage

հոկտեմբերի 18 | 00:36Վաշինգտոնը փորձում է Զելենսկի-Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպել
Akhaltskha.net / 6 hours ago

Главные итоги большого заседания «Грузинской мечты»
JNEWS / 10 hours ago

Гор Айвазян стал победителем Международного турнира по боксу имени Ливенцева
JNEWS / 10 hours ago

հոկտեմբերի 17 | 20:36Օրը՝ 60 վայրկյանում | 17.10.2026
Akhaltskha.net / 11 hours ago