hetq.am Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը Երևանում կամ Բաքվում անցկացնելու հարցը ներկայումս քննարկման և համաձայնեցման փուլում է։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 16-ին «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել է «3+3 հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենասյուն» խորագրով քննարկում։ Միջոցառման նպատակն էր զարգացնել «3+3» ձևաչափում ընդգրկված երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտի համագործակցությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Դրան հաջորդել էին հանդիպումները Թեհրանում՝ 2023 թվականին, և Ստամբուլում՝ 2024 թվականին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Բաքվում կամ Երևանում «3+3 ձևաչափով» հանդիպման անցկացումը գտնվում է համաձայնեցման փուլում. ՌԴ ԱԳՆ | hetq.am appeared first on Infocom .