azatutyun.am Ֆրանսիայի տարբեր քաղաքներում այսօր զանգվածային բողոքի ցույցեր են՝ ընդդեմ թանկացումների, սոցիալական անհավասարության և կրթական համակարգի խնդիրների։ Փարիզում և Մարսելում ցուցարարների ու ոստիկանների միջև արդեն բախումներ են տեղի ունեցել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։ Կազմակերպիչների տվյալներով՝ ամբողջ երկրում նախատեսված է ավելի քան 600 ցույց։ Իշխանությունների հաշվարկներով՝ շուրջ 200 հազար մարդ կմասնակցի ցույցերին, որոնցից 40 հազարը՝ Փարիզում։ Բողոքի ակցիաներին մասնակցում են ուսանողներ, արհմիությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստներ։ Ցույցերը հաջորդում են անցած ամիս սկսված ուսանողական բողոքի ալիքին․ երիտասարդները դժգոհում են ուսուցիչների պակասից, դպրոցների անմխիթար պայմաններից և կրթության անբավարար ֆինանսավորումից։ Լարվածության պատճառով Փարիզում արգելվել են հավաքները Ելիսեյան պալատի, վարչապետի նստավայրի և Ելիսեյան դաշտերի հարակից տարածքներում։ Մայրաքաղաքի կենտրոնով երթ անցկացնելը ևս արգելված է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են | azatutyun.am appeared first on Infocom .