ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից։ «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով համաժողովի ընձեռած հնարավորությունների և միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։ Նրա խոսքով՝ նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը Հայաստանում հնարավորություն է տալիս ամրապնդել երկրի կապերը միջազգային գործընկերների հետ, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և ընդգծել միջազգային գործընթացներում երկրի ներգրավվածության կարևորությունը։ «Անվտանգությունն առաջին հերթին է։ Ակնհայտ է, որ այս միջոցառումն իր մեջ նաև քաղաքական բաղադրիչ ունի։ Այսքան մարդու, այսքան երկրի և այսքան մասնակցի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձություն է։ Հայաստանի տնտեսական զարգացման և աշխարհի մի մասը լինելու համար սա կարևորագույն գործոններից մեկն է։ Անհնար է չնկատել այս ամենի դրական կողմերը»,- նշեց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ միջազգային նման հարթակները հնարավորություն են տալիս Հայաստանի համար նոր կապեր հաստատելու, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ անմիջական շփումներ ունենալու և համագործակցության հետագա ուղղություններ ձևավորելու համար։ Միաժամանակ նման միջոցառումների անցկացումը նպաստում է երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրության մեծացմանը և Հայաստանի՝ համաշխարհային գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը։ Անդրադառնալով հարցին, թե առաջիկա երկու տարիներին ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար՝ Սիմոնյանը նշեց, որ այդ հնարավորություններն արդեն իսկ ստեղծվում են՝ հաշվի առնելով, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում։ «Տեսեք՝ այդ հնարավորություններն արդեն բացվել են այն փաստով, որ COP17-ն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այս միջոցառումն անցկացնելու հնարավորությունը չլիներ, COP17-ն այսօր այստեղ չէր լինի»,- ասաց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով համաժողովի ընձեռած հնարավորությունների և միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։ Նրա խոսքով՝ նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը Հայաստանում հնարավորություն է տալիս ամրապնդել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ ու կեղծ լուրեր․ հայ օգտատերերը՝ Բելառուսից կառավարվող էջերի թիրախում
Factor.am / 11 hours ago
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Factor.am / 11 hours ago

ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Factor.am / 12 hours ago

Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Factor.am / 12 hours ago
Related coverage

Ալիևը հայերին ներկայացնում է որպես բարբարոս և երեխասպան ժողովուրդ
Noyan Tapan TV / 7 hours ago

Մենք կապիտուլյացիայի հետ հաշտվե՞լ ենք
Noyan Tapan TV / 7 hours ago

Ռուսաստանը Հայաստանից դուրս չի գա, եթե նրան չստիպեն
Noyan Tapan TV / 7 hours ago

Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների դերը բնապահպանության գործում
1in.am / 7 hours ago