Հանքարդյունաբերության ոլորտը և կառավարությունը համատեղ մարմին կստեղծեն, որը կդառնա ոլորտի խնդիրները քննարկելու մշտական հարթակ։ Այս մասին Mining Armenia 2026 ֆորումի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ոլորտի և կառավարության միջև երկխոսության մշտական հարթակ ստեղծելու գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարի՝ Ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ։ Նոր մարմինը, նրա խոսքով, մասնագիտական մակարդակով և ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ դրանք դիտարկելով թե՛ հանքարդյունաբերողների, թե՛ կառավարության տեսանկյունից։ Վարչապետն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում կան մեծ հնարավորություններ, բայց նաև՝ մարտահրավերներ։ Դրանցից մեկը Հայաստանում բնապահպանական բարձր չափանիշների ապահովումն է։ Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական չափանիշները կարևոր են ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության, այլև Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային հեղինակության տեսանկյունից։ «Ընդերքը Հայաստանի Հանրապետության ժողովրդի և պետության սեփականությունն է։ Հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն՝ իրականացնողն է տեխնոլոգիական գործունեության»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը մեծ գիտելիքներ և ներդրումներ պահանջող բարդ ոլորտ է, որտեղ համագործակցում են հանրությունը, պետությունն ու ներդրողները։ Փաշինյանի գնահատմամբ՝ որքան քաղաքացիներն իրենց ներգրավված են զգում ոլորտում, այնքան ավելի դրական է դառնում դրա հանրային ընկալումը։ Վարչապետը նշեց, որ կառավարությունն արդեն մասնաբաժին ունի մի քանի հանքարդյունաբերական ընկերություններում, սակայն այդ քայլերը համակարգային մոտեցում չեն ապահովում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմ ներդնել։ Փաշինյանի առաջարկած լուծումը հանքարդյունաբերական ընկերությունների բաց բաժնետիրացումն է։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դառնալ Հայաստանում ֆոնդային բորսաներում ընկերությունների ցուցակման և բաց բաժնետիրացման առաջամարտիկը։ «Բաց բաժնետիրացումը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիներ իրենք դառնան բաժնետեր և, հետևաբար, բիզնեսը համարեն նաև իրենցը»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարում կառավարության բաժնեմասերի վերաբերյալ իր պատկերացումները նույնպես կապված են այդ մոտեցման հետ։ Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է օրինակ ծառայել և խթանել բաց բաժնետիրացման գործընթացը Հայաստանում։ Սակայն վարչապետը բացատրեց, թե ինչու կառավարությունը մինչ այժմ այդ քայլին չի դիմել։ Նրա խոսքով՝ դեռևս բավարար գիտելիքներ և մեխանիզմներ չկան՝ երաշխավորելու, որ բաժնետոմսերը կբաշխվեն հնարավորինս լայն շրջանակի քաղաքացիների միջև։ Մանրամասները` տեսանյութում: Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ ու կեղծ լուրեր․ հայ օգտատերերը՝ Բելառուսից կառավարվող էջերի թիրախում
Factor.am / 10 hours ago
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Factor.am / 10 hours ago

ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Factor.am / 11 hours ago

Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Factor.am / 12 hours ago
Related coverage

«ԱՄԻՕ բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 561 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 6 hours ago

Երիկամի վաճառք․ գոյատևման գինն Աֆղանստանում
Azatutyun / 8 hours ago

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
Aravot / 9 hours ago

Պետք է առաջիկայում մեր միջազգային գործընկերների հետ վերահետազոտենք մեր ընդերքը՝ հասկանալու, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կան․ Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Aravot / 9 hours ago