Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել և բացման ելույթնով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի շրջանակներում Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի մեկնարկի միջոցառմանը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների լիարժեք և արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը որոշումների կայացման և դրանց իրականացման գործընթացներում՝ նշելով, որ երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը: Նախարարի տեղակալն առանձնանշել է նաև միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների և հայկական ակադեմիական հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ ֆորումն ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր գործընկերություններ և ներկայացնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց տեսլականն ու նախաձեռնությունները։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում ձևավորված կապերն ու համագործակցությունը կշարունակվեն նաև COP17-ից հետո՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ազգային և միջազգային գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

More from Factor.am

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ ու կեղծ լուրեր․ հայ օգտատերերը՝ Բելառուսից կառավարվող էջերի թիրախում
Factor.am / 6 hours ago
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Factor.am / 7 hours ago

Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Factor.am / 8 hours ago
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 9 hours ago
Related coverage

Ալիևը հայերին ներկայացնում է որպես բարբարոս և երեխասպան ժողովուրդ
Noyan Tapan TV / 3 hours ago

Մենք կապիտուլյացիայի հետ հաշտվե՞լ ենք
Noyan Tapan TV / 3 hours ago

Ռուսաստանը Հայաստանից դուրս չի գա, եթե նրան չստիպեն
Noyan Tapan TV / 3 hours ago

Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների դերը բնապահպանության գործում
1in.am / 3 hours ago