Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարում է, որ 2026 թվականին 38 միլիոն եվրո կհատկացնի նոր ծրագրերի իրականացմանը՝ շարունակելու «իրական փոփոխություններ մտցնել Վրաստանի ողջ տարածքում ապրող ընտանիքների և տեղական համայնքների կյանքում»։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Եվրամիության գործընկերությունը վրաց ժողովրդի հետ արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունի»։ «Վրաստանում ժողովրդավարության հետընթացի պատճառով Եվրամիությունն այլևս ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում երկրի իշխանություններին։ Սակայն մենք շարունակում ենք օգնել Վրաստանի բնակչությանը», — ասվում է հայտարարության մեջ։ Ներկայացուցչության տեղեկություններով՝ նոր ծրագրերը նախատեսում են՝ փոքր քաղաքներում և ավաններում տնտեսական հնարավորությունների ստեղծում, քաղաքացիների՝ փոփոխվող աշխատաշուկայում պահանջված հմտությունների ուսուցում, գյուղաբնակ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում, ընտանեկան ֆերմերային տնտեսություններին աջակցություն՝ եկամուտներն ավելացնելու և սննդամթերքի որակը բարելավելու համար, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության մակարդակի նվազեցում, կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն և բնական աղետներին պատրաստվածության բարձրացում, Աբխազիայում բնակվող տեղական համայնքներին աջակցություն։ 1992 թվականից ի վեր Վրաստանի զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ-ն ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տարածաշրջանային ձեռնարկատիրության աջակցությունը, օդի որակի բարելավումը և, բազմաթիվ այլ ուղղությունների հետ մեկտեղ, Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղու արդիականացումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն չի ֆինանսավորում Վրաստանի իշխանություններին, սակայն 38 միլիոն եվրո կհատկացնի քաղաքացիներին աջակցելու համար
Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Главные итоги большого заседания «Грузинской мечты»
JNEWS / 7 hours ago

Гор Айвазян стал победителем Международного турнира по боксу имени Ливенцева
JNEWS / 7 hours ago

Գոռ Այվազյանը դարձավ Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի հաղթող
JNEWS / 8 hours ago
Красный Крест Грузии проведет бесплатные медицинские обследования в Ахалкалаки
JNEWS / 8 hours ago
Related coverage

Russia and US will soon announce significant joint initiatives: Dmitriev
Akhaltskha.net / 11 hours ago

Ալեւի ծրագրերը ու կապը համաշխարհային հրեականության հետ․ Ինչպե՞ս չկրկնել նախկին սխալները
Akhaltskha.net / 12 hours ago

Россия и США вскоре объявят о важных совместных инициативах: Дмитриев
Akhaltskha.net / 14 hours ago

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» ֆորումին
Akhaltskha.net / 14 hours ago