Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնահատման տվյալներն ու ընտրություններին ցանկալի թեկնածուների ցանկը։ Կազմակերպությունը նաև գործարկել է ընտրական հարթակ՝ ներկայացնելու ամերիկահայ համայնքի համար կարևոր ընտրապայքարները և տեղեկացնելու ընտրողներին թեկնածուների դիրքորոշումների մասին։ Հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին գնահատել է ավելի քան 70 չափանիշով՝ կապված Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության ապահովման և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ օրենսդիրների դիրքորոշումների հետ։ Այս ընտրական փուլում Հայ դատի հանձնախումբն աջակցում է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 63 թեկնածուի։ Ասվածի համատեքստում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն են՝ Արցախի հայաթափման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունը։ Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակումը։ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը, ինչպես նաև հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդումը։ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումը և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը։ Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակում։ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա մասին հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների խթանումը։ Գնահատման համակարգում հաշվի են առնվում օրենսդրական նախաձեռնություններին աջակցությունը, Կոնգրեսի համապատասխան նամակներին միանալը, Հայկական հարցերով հանձնախմբին անդամակցությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները և ամերիկահայ համայնքի հետ աշխատանքը։ Հայ դատի հանձնախումբը ընտրություններին աջակցվող թեկնածուների թվում ընդգրկել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների՝ ընդգծելով, որ իր մոտեցման հիմքում ոչ թե կուսակցական պատկանելությունն է, այլ Հայաստանի և Արցախի վերաբերյալ նրանց դիրքորոշումներն ու գործունեությունը։ Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում մի շարք մրցակցային ընտրապայքարների, այդ թվում՝ Նյու Հեմփշիրում և Միչիգանում Սենատի ընտրություններին, ինչպես նաև Տեխասի 28-րդ ընտրատարածքում Ներկայացուցիչների պալատի ընտրություններին։ Վերջինում Հայ դատի հանձնախումբը դեմ է հանդես գալիս կոնգրեսական Հենրի Կուելյարին՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ կապված կաշառքի գործով նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները և նրա՝ Ադրբեջանին նպաստող արտաքին քաղաքականությանն առնչվող գործողությունները։ Կուելյարը 2025 թ. դեկտեմբերին նախագահական ներում է ստացել՝ նախքան գործի դատական քննությունը։ Հայ դատի հանձնախմբի գնահատման ցանկը հասանելի է հետևյալ՝ anca.org/electionhub ։ Հ ՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ 16 հոկտեմբեր 2026թ. The post Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների գնահատականներն ու 2026 թ. ընտրությունների ցանկալի թեկնածուների ցանկը appeared first on Armenian National Committee - International— Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների գնահատականներն ու 2026 թ. ընտրությունների ցանկալի թեկնածուների ցանկը

Comments
No comments yet — be the first to comment.
More from ANC News

ANCA Endorses Congressional Allies; Grades Members of Congress on Pro-Armenian Priorities
ANC News / Oct 16

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը
ANC News / Oct 9

Over 100 Members of Congress Urge Secretary Rubio to Withhold U.S. Military Aid to Azerbaijan
ANC News / Oct 8

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթական համահայկական խորհրդաժողովը
ANC News / Sep 30
Related coverage

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում
Armenpress / 2 hours ago

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 5 hours ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 7 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 7 hours ago