Ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում անտերության վիճակ է։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը։ Նրա խոսքով, ապատեղեկատվության դեմ պայքարում ունենք իրավական բաց։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։ Փաստաբան Գևորգ Դավթյանն էլ կարծում է, թե պետությունն ունի գործիքակազմ ապատեղեկատվության դեմն առնելու համար։