Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախագահել է Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։ Նիստին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների շրջակա միջավայրի ոլորտի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բովանդակալից քննարկումների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ ընդհանուր հանձնառության վերահաստատման համար՝ ընդգծելով գագաթնաժողովի քաղաքական նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման տեսանկյունից։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը նախագահել է նաև գագաթնաժողովի եզրափակիչ նիստը, որի ընթացքում ներկայացվել են «Քաղաքական հրամայական. բնության պահպանում՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» և «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը բնության համար դրական արդյունքներ ապահովող զարգացմանը» խորագրերով կլոր սեղան-քննարկումների հիմնական արդյունքները։ Գագաթնաժողովի հիմնական քաղաքական արդյունքն է դարձել «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը, որն ամրագրել է կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված քաղաքական հանձնառություններն ու առաջնահերթությունները։ Հռչակագրում վերահաստատվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման հանձնառությունը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության տեսլականին։ Ընդգծվել է նաև գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման կարևորությունը՝ առկա բացերը բացահայտելու, հաշվետվողականությունն ամրապնդելու և հետագա գործողություններն արագացնելու տեսանկյունից։ Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի շրջանակներում ապահովել արդյունքահեն որոշումներ և Երևանում նախանշել գլոբալ շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման հստակ ուղիներ՝ գագաթնաժողովի քաղաքական ուղերձներն արտացոլելով համաժողովի արդյունքներում։ Առանձնահատուկ կարևորվել են կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացումը, զարգացող երկրների կարողությունների ամրապնդումը և գիտատեխնիկական համագործակցության խորացումը։ Շեշտադրվել են նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի արդյունավետ մասնակցության ապահովումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Վենսը Ֆրանսիայի իրադարձությունները համարել է Արևմուտքի սխալ քաղաքականության հետևանք
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին․ Ռուբիո
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Կայա Կալասին նույնիսկ հնարավոր չեղավ մոտենալ. Դավիթ Սարգսյան
5TV Armenia / 9 minutes ago

Փարիզի կենտրոնում անկարգությունների մասնակիցները հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա
Shant News / 10 minutes ago

Грузовик въехал в толпу у храма в Индии: 15 человек погибли, около 30 – пострадали
Sputnik Armenia / 13 minutes ago

Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Factor.am / 15 minutes ago