Գերությունից վերադարձածների խնդիրները տնտեսական, առողջական բնույթի են։ Կան երկրորդային առողջական բնույթի դժվարություններ և հոգեսոցիալական կամ հոգեբանական խնդիրներ։ «Ազատություն, արդարություն և ինտեգրում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։ «Հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվում են, հարմարվողականության խնդիրներն են։ Վերադարձած գերիներին մեր հասարակության մեջ հաճախ ընդունում են երկու ծայրահեղ վերաբերմունքով։ Մեկը՝ չափից ավելի կարեկցանքով՝ ավելի շատ հարազատներ, բարեկամներ, մյուսը՝ խուսափողական, քանի որ նրանց նկատմամբ կարծես առաջանում է խտրական վերաբերմունք, որ եթե գերի են, ուրեմն պոտենցիալ դավաճաններ են և այլն»,- ասաց բանախոսը։ Ըստ Խաչատուր Գասպարյանի՝ գերությունից վերադարձածների հիմնական խնդիրներն ուղեկցվում են տրավմատիկ հիշողություններով։ «Դրանք կապված են ոչ միայն գերության ընթացքի, այլև մինչև գերության ժամանակահատվածի հետ։ Աշխատում էի մի երիտասարդի հետ, որին ամենաշատն անհանգստացնում էր այն, որ երբ իրենք հրամանատարին տեղեկացրել էին, որ գտնվում են շրջափակման մեջ, որևէ նշան, քայլ վերաբերմունք, արձագանք չի եղել։ Դա ամենաշատն էր իր վրա հոգեբանորեն ազդել»,- պատմեց բանախոսը։ The post Հայրենիք վերադարձած գերիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա. եթե գերի են՝ ուրեմն պոտենցիալ դավաճաններ են. հոգեբան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայրենիք վերադարձած գերիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա. եթե գերի են՝ ուրեմն պոտենցիալ դավաճաններ են. հոգեբան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան
Azg / 16 minutes ago
Այն, ինչ հասնում է ձեր էկրաններին, իրականության մի մասն է ընդամենը. Կարեն Վրթանեսյան
Azg / 20 minutes ago

Կիևն առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է վճարի 160,348 միլիարդ դոլար պետական պարտք
Azg / 44 minutes ago
Ֆրանսիայի վարչապետն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»
Azg / 4 hours ago
Related coverage

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Shant News / 44 minutes ago

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
1in.am / 3 hours ago

Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Factor.am / 3 hours ago

Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Infocom / 3 hours ago