Չնայած մենք ողջունում ենք այսօր Երևանի և Բաքվի միջև սկսված խաղաղության գործընթացը, բայց պետք է զգոն լինենք, թե ինչպես կարող ենք ապահովել երկարատև խաղաղություն, երբ քաղբանտարկյալները կամայականորեն կալանավորված են Ադրբեջանում։ «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ իր տեսաուղերձում հայտարարեց Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն։ «Նրանց յուրաքանչուրի հետևում կանգնած են ընտանիքներ և սիրելիներ, որոնք սպասում են նրանց վերադարձին։ Վերահաստատում ենք մեր աջակցությունը և ընդգծում նրանց՝ անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասաց նա։ Լիոնի քաղաքապետը միաժամանակ հայտնեց, որ 2022-ից ի վեր աջակցել է LIBERTAS-ին՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների պաշտպանության ջանքերը որակելով ուշագրավ ։ «Լիոն քաղաքը միացել է նրանց միջազգային հովանավորչական արշավին՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված Գրիգոր Սաղաթելյանի իրավիճակի մասին իրազեկվածությունը և քաղաքապետարանի դարպասներին տեղադրելով Արայիկ Հարությունյանի դիմանկարը»,- ասաց Գրեգորի Դուսեն։ The post Ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, բայց պետք է զգոն լինենք. քաղբանտարկյալները կամայականորեն կալանավորված են Ադրբեջանում. Լիոնի քաղաքապետ appeared first on Ազգ .