Այսօր՝ 2026-ի հոկտեմբերի 16-ին, Ալյոշա Խոսրովյանն ադրբեջանական զնդաններում գերության մեջ է 2204 երկար օրեր ի վեր։ Ալյոշայի ճակատագրակիցը Լյուդվիգ Մկրտչյանն է, որն այսօր 2187 օրվա կալանավորումն է լրացնում։ «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի բացման խոսքի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։ Նա հիշեցրեց՝ նշված երկու ռազմագերիները 44-օրյա պատերազմից հետո են գերեվարվել և դատապարտվել 20 տարվա բանտարկության։ «Օրինաչափություն է, որ առ այսօր ադրբեջանական իշխանություններն առանց բացառության երկար տարիների բանտարկության են ենթարկել տարեց հայերի՝ զինվորականների, քաղաքացիական անձանց, քաղաքական պատասխանատուներին՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում պատերազմական ոճիրներ գործած լինելու մեղադրանքով, նույնիսկ եթե նրանք չեն մասնակցել այդ պատերազմին, հակառակ բոլոր փաստերին, որոնք ցույց են տալիս, որ նրանք 1990-ականներին ռազմական գործողությունների դաշտից հեռու են եղել։ Ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալներից վերջինը 2025-ի սեպտեմբերին Ստեփանակերտում ձերբակալված և դեկտեմբերին 16 տարվա բանտարկության դատապարտված Կարեն Ավանեսյանն է։ Արցախահայերի էթնիկ զտումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը, որին հարևանները նկարագրում են իբրև միայնակ և որոշ չափով արվեստագետի խառնվածքով մարդ, ադրբեջանական քարոզչության կողմից ներկայացվեց, որ իբր հայերը կամովին էին հեռացել, մինչդեռ ենթադրաբար կարող էին շարունակել ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, ինչպես այս հնազանդ մարդու օրինակն էր ցույց տալիս։ Սակայն Ստեփանակերտի վերջին հային ծանր պատժի դատապարտելով՝Բաքուն հակառակն է ապացուցում։ Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանի համար ցանկացած հայ ի բնե հանցագործ է»,- ասաց բանախոսը։ Հիլդա Չոբոյանը նաև հավելեց՝ մենք հայ գերիներին դիտարկում ենք որպես Ադրբեջանի պետական պատանդներ։ «Այս արտահայտությունն իրավական կատեգորիա չէ, սակայն քաղաքագիտությունը մշակել է «պատանդային դիվանագիտություն» հասկացությունը, որը հատկանշում է այն գործելակերպը, որը կայանում է օտարերկրյա քաղաքացիների կամայական բանտարկության և նրանց երկրից քաղաքական, տնտեսական և այլ զիջումներ կորզելու դիմաց միայն նրանց ազատելու գործողության մեջ։ Իրողություն է, որ առայժմ հայ ռազմագերիների ազատումները տեղի են ունեցել ադրբեջանական պահանջներով տարբեր բնույթի զիջումների դիմաց, մինչդեռ միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսում է նրանց ազատ արձակումը»,- ասաց Հիլդա Չոբոյանը։ The post Հայ գերիների ազատումը տեղի է ունեցել զիջումների դիմաց, մինչդեռ միջազգային իրավունքը նախատեսում է նրանց ազատ արձակումը. Հիլդա Չոբոյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ գերիների ազատումը տեղի է ունեցել զիջումների դիմաց, մինչդեռ միջազգային իրավունքը նախատեսում է նրանց ազատ արձակումը. Հիլդա Չոբոյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Տեսանյութ. Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. Փաշինյան
Azg / 9 hours ago

Հայելու մեջ նայեք և ինքներդ ձեր գնահատականը տվեք. ով եք դուք. ամոթ է. Հովհաննես Ավետիսյան
Azg / 10 hours ago
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Azg / 11 hours ago

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան
Azg / 17 hours ago
Related coverage

#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է COP17-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
24TV / 24News / 9 hours ago

Երևանում քննարկեցին Ամուլսարի հանքի շահագործումը #shorts #ամուլսար #cop #բնություն
Hetq / 10 hours ago

Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 12 hours ago

Ալբանիայի վարչապետը ցույցերի համար մեղադրել է ՌԴ-ին և Իրանին․ Զախարովան արձագանքել է
Sputnik Armenia / 12 hours ago