20-րդ դարի 20-ական թվականների խորհրդային քարտեզներով Տիգրանաշենը ՀԽՍՀ կազմում էր: Վերջինիս դե ֆակտո կարգավիճակը փոխվեց 1933 թվականին: Տիգրանաշենը փաստացի անցավ Նախիջևանի ինքնավար հանրսպետությանը: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Աղասի Խանջյանը: Դե յուրե Տիգրանաշենն անկլավային կարգավիճակ ստացավ 20-րդ դարի 30-ականների վերջին տարիներին: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Գրիգոր Հարությունյանը (ի դեպ, վերջինս իր ղեկավարման օրոք որոշում էր ընդունել փակել Էջմիածնի Մայր տաճարը և վերացնել կաթողիկոսությունը, սակայն որոշումը չէր հաստատվել ԽՄԿԿ կենտկոմի կողմից): 1990 թվականի հունվարի 19-ին հայկական զինված ուժերը հսկողություն հաստատեցին Տիգրանաշենի նկատմամբ: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն փաստացի գտնվում էր ՀՀՇ-ի ղեկավարման ներքո: 1992 թվականի մայիսին Հայաստանը վերջնականապես վերահսկողություն հաստատեց Տիգրանաշենի և հարակից տարածքների նկատմամբ։ Այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն, վերջին հարյուրամյակում Տիգրանաշենի ճակատագրի հետ կապված մեծ դեր են խաղացել Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, հաշվի առնելով հայկական շահերը, առաջին երկուսի դերը բացասական է, երրորդինը` դրական: Այժմ «Տիգրանաշենի էստաֆետը» փոխանցվել է Փաշինյան Նիկոլին: Պարադոքսալն այն է, որ Աղասի Խանջյանն ու Գրիգոր Հարությունյանը Տիգրանաշենը հանձնել են «չորով»` առանց որևէ իրավական հիմքի, իսկ Փաշինյան Նիկոլը Տիգրանաշենի ենթադրյալ հանձնումը «հիմնավորում է» Խանջյանի և Հարությունյանի գոյություն չունեցող հիմքերով: Ավելացնեմ, որ Հայաստանում համապատասխան իրավական ակտերով հավերժացված են Տիգրանաշենն առանց որևէ հիմքի հանձնած Աղասի Խանջյանի և Գրիգոր Հարությունյանի անունները: Մասնավորապես` վերջիններիս անուններով Երևանի կենտրոնում փողոցներ կան: Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ The post Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը. Կարեն Հեքիմյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը. Կարեն Հեքիմյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Ֆրանսիայի վարչապետն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»
Azg / 29 minutes ago

Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն. Թրամփ
Azg / 44 minutes ago
Ֆրանսիայում տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում. Հակոբ Բադալյան
Azg / 56 minutes ago

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Azg / 11 hours ago
Related coverage

Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին շենքեր են հրկիզվել, 1200 մարդ՝ ձերբակալվել
168 Jham / 16 minutes ago

Армия России поразила логистический центр "Новая почта" в городе Ровно – МО
Sputnik Armenia / 16 minutes ago

Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
24TV / 24News / 18 minutes ago

Տիեզերական շրջադարձ. ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքն այսօր
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago