ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը, գրում է «Ժողովուրդը»։Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ Կապանում Փարսյանի վերընտրությունը թույլ չտալու և համայնքապետի պաշտոնում իշխանական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։Կապանում իշխանական թիմից առաջադրվել է ԶՊՄԿ նախկին տնօրեն Նարեկ Բաբայանը, և իշխանությունները նպատակ ունեն ամեն ինչ անել՝ համայնքում քաղաքական իշխանափոխություն ապահովելու համար։Նշվում է, որ Փարսյանը լարված հարաբերություններ ունի իշխանությունների հետ, և Փաշինյանի՝ Կապանի այցերի ժամանակ նա նրան չի դիմավորել։