ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն առիթ է ունեցել խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասել, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։Այս մասին Սիմոնյանն ասաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում։Նրա խոսքով՝ Ալիևն իրեն լսել է ու ասել է՝ «Լավ, բարի»։Իսկ այն, որ Ադրբեջանը Երևանում անցկացվող COP17-ին չի մասնակցում, ԱԽ քարտուղար Սիմոնյանը խնդիր չի համարում։«Դա իրենց որոշումն է։ Դա չի կարելի դա պրոյեկտել հարաբերությունների մասով, այդտեղ որևէ լարվածություն չկա ու չի ակնկալվում»,- նշեց Սիմոնյանը։Նրա կարծիքով՝ ինչպես մեր հասարակության ներսում խնդիրներ ունենք բացատրելու տարբեր հարցեր, նույնն էլ Ադրբեջանում է։Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) (նախապատրաստական միջոցառումները և «կանաչ գոտին» կմեկնարկեն հոկտեմբերի 18-ին): Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։