ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզում հայրը ավտոմեքենայով հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջկան։ Երեխան մահացել է։Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 22:40-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա. բժիշկներն արձանագրել են նրա մահը։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։