Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է երրորդ երկրներին, սակայն արձագանք դեռ չկա։ «Մերիդիան» էքսպո կենտրոնում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին և այն հարցին՝ արդյոք կսպասի՞ Թուրքիան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե մինչ այդ կբացի սահմանը։ ՀՀ ԱԳՄԱ նախարարը նշեց՝ թեպետ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն գործընթացը բավականին ինտենսիվ է զարգանում։ Նա առաջարկեց հետ հայացք գցել, թե ինչ անվստահությունից են սկսել հայ-թուրքական հարաբերություններն ու այսօր ինչքան հարցերում համագործակցություն կա։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ գերիներին այցելելու հարցով ԱԳՆ-ն երրորդ երկրներից արձագանք չի ստացել․ Միրզոյան
Հայ-թուրքական հարաբերությունները, ՀՀ ԱԳՄԱ նախարարի գնահատմամբ, այս փուլում բավականին զարգացած են։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Академик Оганесян. Ереванское притяжение
Sputnik Armenia / 14 hours ago

ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
Sputnik Armenia / 15 hours ago

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Sputnik Armenia / 15 hours ago

Памятник Никите Симоняну открыли возле стадиона московского "Спартака"
Sputnik Armenia / 15 hours ago
Related coverage

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
168 Jham / 11 hours ago

Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է ստիպել Ուկրաինային կապիտուլյացիայի դիմել․ Bloomberg
168 Jham / 11 hours ago

ԱՄՆ ֆինանսների նախարարը երեք անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Ուկրաինային դաշնակից է համարում
168 Jham / 11 hours ago

Ռուսների պահանջն է, որ Նիկոլը վարի պրոթուրքական քաղաքականություն
Noyan Tapan TV / 12 hours ago