ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ վատացավ դատախազ Հայկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը, դատական նիստը ընդմիջվեց։Հայկ Հովհաննիսյանը կարդում էր 2008թ. մարտի 1-ի գործով կատարված փորձաքննությունների արդյունքները և այդ պահին անսպասելի դադար տվեց:Դա նկատեց մեղադրյալներից մեկը ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։«Գուցե հանգստանա՞լ է պետք»,– ասաց Խաչատուրովը։Դրանից հետո դատախազը ընդմիջում խնդրեց, դատավոր Սարգիս Պետրոսյանը չառարկեց։Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:«Մարտի 1–ի» գործով քրեական հետապնդում է հարուցվել մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)։«Մարտի 1–ի» գործով հետապնդում է հարուցվել 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մարտի 1–ի» գործով նիստն ընդմիջվեց. դատախազի ինքնազգացողությունը վատացավ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրով նկատեց, որ դատախազի ինքնազգացողությունը վատանում է։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 5 hours ago

Общественный совет Арцаха осудил молчание Гутерриша о праве армян Карабаха на возвращение
Sputnik Armenia / 7 hours ago

Դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Sputnik Armenia / 7 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 7 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 17.10.2026
Shant News / 1 hour ago

Լինել ամեն ինչ բոլորի համար
Aravot / 2 hours ago

Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը չի արժանացել ուշադրության. Հակոբ Բադալյան
168 Jham / 3 hours ago

KFC-ն 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռեստորաններում Pepsi-ն կփոխարինի Coca-Cola-ով
168 Jham / 5 hours ago