Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը նվաճել է հերթական մեդալը․ գրում է ArmSport -ը։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը գործել է անվրեպ՝ արդյունավետ օգտագործելով բոլոր երեք մոտեցումները։ Մկրտչյանը հաջորդաբար գլխավերևում է պահել 145 կգ, 150 կգ և 153 կգ կշռող ծանրաձողերը, ինչը նրան պարգևել է վարժության փոքր բրոնզե մեդալը։ Հրում վարժությունում մեր մարզիկը երեք հնարավորությունից հաջող է իրացրել մեկը՝ գրանցելով 185 կգ արդյունք (189 կգ կշռող ծանրաձողը հպատակեցնել չի հաջողվել), և այս վարժությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Երկամարտի 338 կգ (153+185) արդյունքով Նարեկ Մկրտչյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ Հավելենք, որ 85 կգ քաշային կարգի պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երիտասարդների 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ,- նշում է լրատվամիջոցը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նարեկ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների բրոնզե մեդալակիր
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը նվաճել է հերթական մեդալը․ գրում է ArmSport-ը։ «Պոկում վարժությունում հայ ծանրորդը գործել է անվրեպ՝ արդյունավետ օգտագործելով բոլոր երեք մոտեցումները։ Մկրտչյանը հաջորդաբար գլխավերևում է պահել 145 կգ, 150 կգ և 153 կգ կշռող ծանրաձողերը, ինչը նրան պարգևել է վարժության փոքր բրոնզե մեդալը։ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է ուխտավորների բազմության մեջ․ կա 12 զոհ
ABC Media / 49 minutes ago

Ֆրանսիայից հետո Իտալիայում ևս դպրոցականների զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել
ABC Media / 1 hour ago

Трамп послал Зеленского?
ABC Media / 1 hour ago

Իսրայելական նախադեպը և դասերը #abcmedia #հարցազրույց
ABC Media / 1 hour ago
Related coverage

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
24TV / 24News / 36 minutes ago

Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 40 minutes ago

Саркис Бегоян завоевал бронзу ЧМ U23 по вольной борьбе в США
Sputnik Armenia / 53 minutes ago

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Sputnik Armenia / 1 hour ago