Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափեցրել և դավաճանել է Եվրոպային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքելով։ Այս մասին Բաբիշն ասել է լրագրողների հետ զրույցում՝ Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ Անդրադառնալով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ Չեխիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը հայտնվել է լուսանցքում ու դուրս մնացել գործընթացցից։ Կարծում եմ՝ բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում։ Ես չեմ ասում, թե խաղաղություն նշանակում է ընդունել ռուսական պատկերացումները, բայց փաստն այն է, որ պատերազմը շարունակվում է, Եվրոպան գտնվում է տեղի ունեցողի կողքին, իսկ Թրամփը, Պուտինի հետ կնքելով այս գործարքը, ըստ էության, մեզ դավաճանեց, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք , նշել է Բաբիշը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք է բերել համաձայնություն, որը նախատեսում է ռուսական դիզելային վառելիքն արտահանել համաշխարհային շուկաներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը «դավաճանել» է Եվրոպային․ Չեխիայի վարչապետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ 42-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
ABC Media / 23 minutes ago

Ֆրանսիան շարունակում է փոթորկվել․ քաղաքագետ
ABC Media / 28 minutes ago

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
ABC Media / 32 minutes ago

Գյումրին արժանապատվության, հումորի ու դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
ABC Media / 1 hour ago
Related coverage

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 8 minutes ago

Anchoring the Wandering Tongue: Can Armenia Become a Living Haven for Western Armenian?
Hetq / 9 minutes ago

Суд отклонил иск Алена Симоняна против Эдгара Казаряна – детали
Sputnik Armenia / 17 minutes ago

Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Վերին Լարս
Sputnik Armenia / 21 minutes ago