Նախընտրական քարոզարշավը սկսված է, ինչը տրամաբանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, ընտրությունների հաջորդ իսկ օրվանից սկսում է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով քաղաքական դաշտում տիրող ներկայիս զարգացումներին և իշխանությունների որդեգրած մարտավարությանը։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանը դիտարկում է ինչպես հերթական, այնպես էլ հնարավոր արտահերթ ընտրությունների սցենարը։ Ընդ որում, առաջնային կարող է լինել հենց արտահերթ ընտրությունների տարբերակը, քանի որ գործող իշխանությունը հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունը։ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այն աշխարհաքաղաքական «շպագատը», որում գտնվում է, հղի է ճեղքվածքով։ Հիմա հինգ տարվա հեռանկարով որևէ հաշվարկ անելն առհասարակ շատ դժվար է, որովհետև ցանկացած ռազմավարական կամ մարտավարական քայլ հղի է հակաքայլերով՝ ընդ որում, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գրեթե բոլոր կենտրոններից»,- ընդգծել է Վիգեն Հակոբյանը։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու առաջ մղվող ծրագրերին՝ քաղաքագետը ստեղծված իրավիճակը բավականին տարօրինակ է համարել։ «Եթե «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի միայն տարիներ անց, օրինակ՝ 2028-2029 թվականներին, ապա անհասկանալի է դառնում, թե ինչ իմաստ է ունենալու TRIPP նախագիծն ընդհանրապես։ Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկա, պարզ չէ, թե ովքեր են օգտվելու այդ ճանապարհից, ինչ կանոններով և ինչ կարգավիճակով»,- նշել է Հակոբյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ցանկացած ռազմավարական կամ մարտավարական քայլ հղի է հակաքայլերով․ Վիգեն Հակոբյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ուկրաինան թանկ է նստում ԱՄՆ-ի վրա․ Կոնստանտին Բլոխին
Alpha News / 27 minutes ago

Украина дорого обходится Соединенным Штатам Америки: Константин Блохин
Alpha News / 42 minutes ago

Կիևի և Վաշինգտոնի միջև ճգնաժամը ներարևմտյան ճգնաժամ է․ Մովսես Ղազարյան
Alpha News / 42 minutes ago

Кризис между Киевом и Вашингтоном – это внутризападный кризис: Мовсес Газарян
Alpha News / 57 minutes ago
Related coverage

COP17․ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը
A1plus / 1 hour ago

Թուրքիայի դեսպանությունը հերքել է Բաքվում Ֆիդանի գաղտնի հանդիպման մասին լուրերը. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Նախատեսվում է Կարմիր գրքի նոր տարբերակ. Հայաստան-Կոլումբիա նոր համագործակցություն
Shant News / 2 hours ago

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրան-ԱՄՆ հակամшրտության լուծումներ գտնելու հարցում․ Լավրով | tert.am
Infocom / 3 hours ago