Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել և բացման ելույթնով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի շրջանակներում Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների լիարժեք և արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը որոշումների կայացման և դրանց իրականացման գործընթացներում՝ նշելով, որ երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը: Նախարարի տեղակալն առանձնանշել է նաև միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների և հայկական ակադեմիական հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ ֆորումն ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր գործընկերություններ և ներկայացնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց տեսլականն ու նախաձեռնությունները։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում ձևավորված կապերն ու համագործակցությունը կշարունակվեն նաև COP17-ից հետո՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ազգային և միջազգային գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Shant News
Related coverage

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
24TV / 24News / 28 minutes ago

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
24TV / 24News / 36 minutes ago
Ֆրանսիայում տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում. Հակոբ Բադալյան
Azg / 59 minutes ago

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Վարդան Ոսկանյան
24TV / 24News / 1 hour ago



