Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորաբաց գործարանում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, ներդրված ժամանակակից սարքավորումներին և արտադրական գործընթացի անվտանգության ու որակի ապահովման համակարգերին։ Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։ Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Ընդգծվել է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքից․ լիզինգով ձեռք բերված հաստոցների տոկոսադրույքներն առաջին երեք տարիներին սուբսիդավորվում են ՀՀ Կառավարության կողմից։ PROFAL ընկերության հետ կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որի արդյունքում պետության կողմից կատարվել է շուրջ 227 մլն դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում: Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանման շուկաների և ներուժի ընդլայնման վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։ PROFAL-ի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է տեղական շուկայում, իսկ 20 տոկոսը՝ բաժին հասնում արտահանմանը։ Նոր գործարանի շահագործմամբ նպատակ է դրվել փոխելու այս հարաբերակցությունը և զգալիորեն մեծացնել արտահանման մասնաբաժինը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կառավարության օժանդակությամբ Նաիրի համայնքում բացվեց ապակու մշակման նոր գործարան
More from Shant News

Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի
Shant News / 3 hours ago

Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
Shant News / 3 hours ago

Նովակ․ ռուսական նավթով առաջին լցանավն ուղարկվել է համաշխարհային շուկա
Shant News / 3 hours ago

Թրամփը սպասում է բենզինի գների նվազման՝ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո
Shant News / 3 hours ago
Related coverage

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 1 hour ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 3 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 3 hours ago

Այս իշխանության օրոք հայ-թուրքական սահմանի բացումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ
Noyan Tapan TV / 3 hours ago