Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմության հասցեին հնչեցրեց մի գնահատական, ըստ որի՝ ընդդիմադիրների նպատակն է Հայաստանը ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, որպեսզի հետո դիմեն Ռուսաստանին՝ որպես «փրկչի»։ Այս մասին Alpha News -ի տաղավարում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ Նա նշել է, որ Միրզոյանի տրամաբանությամբ՝ ընդդիմադիրների այդ քայլը կհանգեցնի Հայաստանում ռուսական զորքերի տեղակայմանն ու երկրի ինքնիշխանության սահմանափակմանը։Մինչդեռ, ըստ քաղաքագետի, այժմ հակառակ պատկերն է․ իշխանության ներկայացուցիչներն իրենք են խոսում Ռուսաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին։ «Գործող իշխանության որդեգրած քաղաքական վարքագիծը անհեռատեսական է և միտված է միայն ընթացիկ խնդիրների լուծմանը։ Նրանք, ոմանց նման, շախմատի սիրահար են, ուղղակի կա մի շատ կարևոր նրբերանգ․ իրենք մեկքայլանի շախմատային կոմբինացիաների վարպետներ են։ Իրենց թվում է, թե ժամանակավորապես մեղմելով Ռուսաստանի դեմ իրենց խոսույթը և ժամանակավոր հետքայլ կատարելով՝ ոչ թե կառուցելու են ռուսական ատոմակայան, այլ խոստանալու են, որ կկառուցեն, ոչ թե «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիային չեն կպչելու, այլ խոստանալու են, որ չեն կպչի»,- նշել է քաղաքագետը։ Ըստ Բենիամին Մաթևոսյանի՝ Ռուսաստանի հանդեպ հռետորաբանության փոփոխությունն ունի հստակ տնտեսական և քաղաքական դրդապատճառներ, որոնք կապված են առաջիկա ամիսների հետ։ «Նպատակը հետևյալն է՝ հասնել նրան, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դեռ պարզ չլինի, որ մենք ԵԱՏՄ անդամ չենք, իսկ հունվարի 1-ից էլ գազը չթանկանա։ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գլոբալ խնդիր՝ դիմանալ այս ձմռանը։ Դրա համար էլ մնում է, որ այս մարդիկ միանան և Ռուսաստանի վերաբերյալ դրական գնահատականներ տան»,- հավելել է Բենիամին Մաթևոսյանը։ The post «Մեկքայլանի շախմատ». Բենիամին Մաթևոսյանը վերլուծել է իշխանության քաղաքական վարքագիծը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մեկքայլանի շախմատ». Բենիամին Մաթևոսյանը վերլուծել է իշխանության քաղաքական վարքագիծը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 7 hours ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 7 hours ago

Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ
Alpha News / 7 hours ago

ՔՊ-ականների աշխատավարձերն աճում են, քաղաքացիների բիզնեսները՝ քանդվում
Alpha News / 8 hours ago
Related coverage

Ararat, Brotherhood, the Devil and Hamazasp
Aravot / 15 hours ago

Azerbaijan opens criminal case over calls for coup, declares Turkish columnist wanted
OC Media / Oct 16

Başörtüsü tartışması, Ankara-Bakü hattında egemenlik krizini tetikledi
Ermenihaber / Oct 16

Հայաստանի մոռացված Կարմիր գիրքը՝ COP17-ին ընդառաջ | #եսոնցհասկացա
Infocom / Oct 15