Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի իշխանությունները հայտարարել են բնակիչների տարհանման մասին՝ արագ տարածվող «Նորտե» հրդեհի պատճառով։ Տարհանման գոտում գտնվում է շուրջ 4,6 հազար բնակելի տուն, որտեղ ապրում է գրեթե 16 հազար մարդ։ Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Սան Կլեմենտե քաղաքում։ Այս պահին կրակն ընդգրկել է առնվազն 188 հեկտար տարածք։ Ուժեղ քամու և տեղանքի առանձնահատկությունների պատճառով այն արագ տարածվում է։ Հրշեջների տվյալներով՝ կրակը վնասել կամ ոչնչացրել է վեց տուն։ Բնակիչների շրջանում տուժածներ չկան, սակայն վնասվածքներ է ստացել երկու հրշեջ։ Դեպքի վայրում աշխատում է շուրջ 400 փրկարար, ևս նույնքան մասնագետներ ուղևորվում են նրանց օգնության։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել վտանգավոր տարածքից։ Անվտանգության նկատառումներով մի քանի դպրոցներում դասերն ավարտվել են նախատեսվածից շուտ։ Տարածաշրջանում պահպանվում են եղանակային բարդ պայմանները, այդ թվում՝Սանտա Անայի ուժեղ քամիներն ու բարձր ջերմաստիճանը։ The post Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչների տարհանում են appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչների տարհանում են
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 10 hours ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 10 hours ago

Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ
Alpha News / 11 hours ago

ՔՊ-ականների աշխատավարձերն աճում են, քաղաքացիների բիզնեսները՝ քանդվում
Alpha News / 11 hours ago
Related coverage

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24TV / 24News / 12 minutes ago

Լավագույն ժամանակն է՝ ուսումնասիրելու Հայաստանի ընդերքը. 15 երկրից պատվիրակներ են եկել
5TV Armenia / 14 minutes ago

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 15 minutes ago

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 19 minutes ago