Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի «Silver Rail» տարրական դպրոցում։ CBS-ի տվյալներով՝ երեք երեխա և մեկ մեծահասակ է սպանվել։Նա սկզբում կրակել է շենքի մոտ կայանված մեքենային, ապա դպրոց է մտել։Հարձակվողին չեզոքացրել են։ Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նա այդ քայլի դիմել։Ըստ նախնական տեղեկությունների` հարձակվողին վնասազերծել է դպրոցում գտնվող ծնողներից մեկը։Նշված դպրոցում 400 երեխա է սովորում, 40 մեծահասակ է աշխատում։