ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը նախատեսում է էներգետիկ ոլորտում գործակցություն զարգացնել ոչ միայն Իրանի և Վրաստանի, այլև հեռանկարում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին «Ռուսական էներգետիկ շաբաթ» 9-րդ միջազգային համաժողովում հայտարեց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է էներգետիկ տարբեր ծրագրերի։Նա հիշեցրեց, որ Հայաստանն էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին՝ դրա դիմաց փոխանակման սկզբունքով բնական գազ ստանալով, ինչպես նաև Վրաստանին։Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30–40 տոկոսն արտադրվում է ատոմակայանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ատոմակայանում իրականացվել են վերակառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ։ Ըստ նրա` թարմացվել են հիմնական տեխնոլոգիական սարքավորումները, կառավարման և էլեկտրամատակարարման համակարգերը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքները։Հայկական ԱԷԿ-ի տնօրենի հավելեց, որ այս տարի միջազգային գործընկերների, այդ թվում՝ «Ռոսատոմի» աջակցությամբ, հաջողությամբ ավարտվել է ատոմակայանի արդիականացման աշխատանքների հերթական փուլը։ Ըստ նրա` նախատեսվում է առաջիկա տարիներին շարունակել շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումները։Հայկական ԱԷԿ-ի տնօրենն անդրադարձավ նաև միջազգային կառույցների հետ գործակցությանը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման անվտանգության հարցերով իրականացված առաքելության արդյունքում տրվել է անվտանգության պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության մասով։Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը շարունակելու են մնալ առաջնահերթություններ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ–ն նախատեսում է էներգետիկ գործակցություն զարգացնել նաև Ադրբեջանի հետ․ ԱԷԿ-ի տնօրեն
Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով` հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար հատկացվել է շուրջ 500 մլն դոլար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 7 hours ago

Общественный совет Арцаха осудил молчание Гутерриша о праве армян Карабаха на возвращение
Sputnik Armenia / 9 hours ago

Դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Sputnik Armenia / 9 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 9 hours ago



