ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-Իրան հակամարտությունը խրոնիկ փուլ է մտնում՝ ակտիվ ռազմական գործողությունների պարբերական բռնկումներով։ Այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այնտեղ տիրող իրավիճակը խաթարում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայունությունը և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ է հրահրում։«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը... Տարածաշրջանային կայունությունը խաթարելուց և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ հրահրելուց բացի... Դրանց հետևանքները կարող են ամենաբացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության և բարեկեցության վրա», - ասել է Մասադիկովը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ–Իրան հակամարտությունը խրոնիկ փուլ է մտնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Хранилище рукописей и архив открыли в армянском католическом монастыре в Ливане
Sputnik Armenia / 18 minutes ago

Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա․ պաշտպանության նոր նախարար
Sputnik Armenia / 22 minutes ago

ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված արշավն անընդունելի է․ Եզրաս սրբազան
Sputnik Armenia / 32 minutes ago

Արցախի ԱԺ-ն COP17-ի մասնակիցներին կոչ է անում պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը
Sputnik Armenia / 45 minutes ago
Related coverage

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
A1plus / 18 minutes ago

Իրանը խոստանում է նոր պատերազմի դեպքում կիրառել աննախադեպ ծրագիր
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

NYT․ ԱՄՆ-ն առաջարկել է Եվրոպային վերսկսել ռուսական գազի գնումները՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
Shant News / 27 minutes ago

Месторождение “Амулсар”: публичное обсуждение (фото)
Hetq / 33 minutes ago