ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի։ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Օգոստոսի 31-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արմեն Աշոտյանի տնային կալանքը կպահպանվի․ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
Նախկին նախարարի տնային կալանքը օգոստոսին երկարաձգվել էր ևս 3 ամսով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Իրանի խորհրդարանն ընդունել պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Էհլակիի թեկնածությունը
Sputnik Armenia / 1 hour ago

Очень вероятно, что США не осмелятся атаковать Иран – новый министр обороны
Sputnik Armenia / 1 hour ago

Երևանում թալանել են «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնը․ 4,5 մլն դրամի հեռախոս են գողացել
Sputnik Armenia / 1 hour ago

Это попытка навредить отношениям: посольство Турции в Баку опровергло публикацию о Фидане
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Բարձր ճնշում՝ լուռ սպառնալիք. Ի՞նչ կլինի, եթե հրաժարվեք 1 հաբից․ Սրտաբան Անի Ալեքսանյանի զգուշացումը
168 Jham / 1 hour ago

Ռուսաստանի նախագահի պատվոգիրը հանձնվել է բժիշկ Արթուր Մնոյանին
Alpha News / 1 hour ago

Պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մրցունակ գյուղատնտեսություն
168 Jham / 1 hour ago

Նիկոլ Փաշինյան, Ջենիֆեր Լոպեսի համերգի փողերն ո՞ւր են. Մեսրոպ Մանուկյանը՝ համակարգային կոռուպցիայի մասին
168 Jham / 2 hours ago