Թուրքիայում, մասնավորապես՝ հանգստավայրային Անթալիայիում և Ստամբուլում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել։Անթալիայի իշխանությունների տվյալներով՝ տարածաշրջանում նման տեղումներ ավելի քան 80 տարի չեն եղել։Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա հորդառատ անձրևներն այնտեղ սկսվել են հոկտեմբերի 13-ի երեկոյան։ Տեղումների քանակը 139-269 մմ է կազմել։Իշխանություններն ավելի քան 1300 ջրհեղեղի և 15 սողանքի դեպք են արձանագրել, ավելի քան 2000 բնակիչ է տարհանվել։Ստամբուլում տեղումների հետևանքով զոհերի թիվն արդեն 5-ի է հասել։