ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդն այսօր ընդունել է արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Գարեգինը 2–րդը նաև կարևորել է կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ կաթողիկոսը գնահատել է «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։Ինչ վերաբերում է «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ապա Գարեգին 2–րդը ընդգծել է, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։Դոկտոր Փոլ Մյուրեյն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գարեգին Բ–ն ընդունել է արցախցիների իրավունքները պաշտպանող կազմակերպության պատվիրակությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է կազմակերպության գործունեությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Эмма Погосян стала чемпионкой Европы по тяжелой атлетике U23 в Албании
Sputnik Armenia / 19 minutes ago

Надо поднять тему прав карабахцев: и.о. спикера парламента НК обратился к участникам COP17
Sputnik Armenia / 41 minutes ago

Էմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն է
Sputnik Armenia / 55 minutes ago

Хранилище рукописей и архив открыли в армянском католическом монастыре в Ливане
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ․ Բաղունց
A1plus / 1 hour ago

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին․ Գագիկ Բաղունցը՝ COP-17 համաժողովի պատվիրակներին
Aravot / 1 hour ago

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17–ի մասնակիցներին
Infocom / 1 hour ago

Գյուղ, որտեղ գիշերել է Գրիգոր Լուսավորիչը․ Արցախի Մեծ Թաղերը #abcmedia #չտեսնված_Հայրենիք
ABC Media / 2 hours ago