ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կիևը խափանել է գործարքը, որն առաջարկել էր ԱՄՆ-ն ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները դադարեցնելու դիմաց։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:Անցյալ շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել երկու ամերիկացի սենատորներ, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ: Պատվիրակները շփվել են ուկրաինացի զինվորականների հետ՝ նրանց առաջարկելով ընդլայնել «Starlink»-ի հասանելիությունը ՌԴ տարածքում, ինչը թույլ կտա մեծացնել հարվածների հեռահարությունը դեպի Ռուասատանի խորքեր։Միաժամանակ Կիևը պետք է 100 օրով հրաժարվեր ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Վլադիմիր Զելենսկին սկզբում համաձայնել է առաջարկներին, բայց ավելի ուշ խախտել է պայմանավորվածությունները՝ շարունակելով նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարձակումները:Հոդվածում ասվում է, որ «Starlink»-ի աշխատանքը դանդաղեցրել են, որպեսզի Ուկրաինայի իշխանություններին ստիպեն զիջումների գնալ։ Այժմ արբանյակային կապի հասանելիությունը վերականգնված է։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևն արդեն համաձայնել են դադարեցնել էներգետիկ օբյեկտների վրա հարվածները: Կրեմլից ասել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածությունները դեռևս հստակեցված չեն:Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիևը խափանել է ԱՄՆ–ի առաջարկած գործարքը. ԶԼՄ
Կիևը պետք է 100 օրով հրաժարվեր ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Беспорядки во Франции: протестующие сожгли мэрию Лиможа
Sputnik Armenia / 20 minutes ago

Одна из самых масштабных атак украинских БПЛА на РФ: есть погибший и пострадавшие
Sputnik Armenia / 31 minutes ago

Полеты в Ереван: 16 рейсов из РФ и других стран задерживаются – данные
Sputnik Armenia / 52 minutes ago

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 58 minutes ago
Related coverage

Трамп послал Зеленского?
ABC Media / 12 minutes ago

ՌԴ-ի հետ ցանկացած նոր համաձայնություն կարող է նոր կախվածություն ստեղծել. Արամ Սարգսյան
Aravot / 13 minutes ago

Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան
24TV / 24News / 18 minutes ago

Սաուդյան Արաբիայում հետախուզական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկու զինծառայող
168 Jham / 22 minutes ago