ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանն ավարտում են երկու երկրների սահմանամերձ հատվածներում ազգային պարկի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։Անսարին նշեց, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մոտ ժամանակներս։Նրա խոսքով՝ բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության այգի»: Այս նախագիծն ընդգրկված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների օրակարգում:Անսարիի խոսքով, ընդհանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ու Իրանը արդյունավետ համագործակցություն են հաստատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։Ի թիվս այլ նախագծերի նա նշեց նաև սահմանային Արաքս գետի, նրա վիճակի և ջրի մաքրության կանոնավոր մոնիտորինգը:Նշենք, որ Երևանում COP17-ի իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Պատվիրակության կազմում է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: