ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. 2026 թվականի սկզբից ի վեր ռուսաստանցի զինվորականներն ազատագրել են շուրջ 6,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 310 բնակավայր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Զորքերի միացյալ խմբավորման կառավարման օժանդակ կետ այցելության ժամանակ:«Այս տարվա սկզբից ի վեր ազատագրվել է շուրջ 6,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 310 բնակավայր: Կիևի վարչակարգի վերահսկողության տակ մնում է Դոնեցկի Հանրապետության տարածքների 10%-ից մի փոքր ավելին և Զապորոժիեի մարզի 16,5%-ը»,- ասել է նա:Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ի նպատակն է ապահովել ռուսական սահմանամերձ շրջանների բացարձակ անվտանգությունը:Պուտինը նաև նշել է, որ ՌԴ Զինված ուժերի առաջխաղացումը հատուկ ռազմական գործողության գոտում ընթանում է ռազմաճակատի ողջ գծով, և դրա տեմպերը զգալիորեն արագացել են:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել