ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի (նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով 5 անձ է բուժօգնություն ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել և երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Ավինյանի խոսնակը նշեց, որ համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ազարյանը շեշտեց` երեխաների ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից, քանի որ նրանց ինքնազգացողությունը լավացել է հենց տեղում: Նա նաև վստահեցրեց` մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե երեխաները խեղդվել են, չի համապատասխանում իրականությանը։Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային մարզաառողջարանային համալիրից հայտնեցին, որ լողավազանում քլորի չափաբաժնի մի փոքր ավելի արտահոսք է եղել։ Նշեցին նաև, որ շտապօգնություն հենց իրենք են կանչել, բայց պարզվել է, որ խնդիր չկա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քանի՞ անձ է բուժօգնություն ստացել «Երևան ուելնեսում». պարզաբանում են քաղաքապետարանից
Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Տուժած մեծահասակ աշխատակիցը հոսպիտալացվել է։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 8 hours ago

Общественный совет Арцаха осудил молчание Гутерриша о праве армян Карабаха на возвращение
Sputnik Armenia / 10 hours ago

Դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Sputnik Armenia / 10 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 10 hours ago
Related coverage

7 բան, որ պետք է իմանալ, եթե պատրաստվում եք աչքի լազերային վիրահատության
168 Jham / 8 hours ago

Գյումրու ոսկե հուշամեդալ՝ այս քաղաք բնակության տեղափոխված ու բազում կյանքեր փրկած բժշկին
Aravot / 9 hours ago

Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները
24TV / 24News / 10 hours ago

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
A1plus / 12 hours ago