ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ԼԺՀ-ում «Լիսիչանսկ-Կրասնոդար» ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով՝ 10-ը վիրավոր են: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը MAX հարթակում:Նա հստակեցրել է, որ երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել են հանրապետական կլինիկական հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվում հարվածի վայրի մոտակա բուժհաստատությունում:«Պատահարի մասին տեղեկությունը ճշտվում է: Բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներգրավված են տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,- հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինայի ԶՈւ-ն ԼԺՀ-ում հարձակվել է ավտոբուսի վրա, 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել
Երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հանրապետական կլինիկական հիվանդանոց:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Армия России поразила логистический центр "Новая почта" в городе Ровно – МО
Sputnik Armenia / 18 minutes ago

Российское ПО может облегчить армянским телеком-операторам переход на 5G
Sputnik Armenia / 33 minutes ago

Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա՞. ինչպես է ԱԲ–ն փոխում ՏՏ աշխատաշուկան
Sputnik Armenia / 33 minutes ago

Взрыв и пожар на военной базе в Канаде: есть погибшие и пострадавшие
Sputnik Armenia / 45 minutes ago
Related coverage

7 բան, որ պետք է իմանալ, եթե պատրաստվում եք աչքի լազերային վիրահատության
168 Jham / 10 hours ago

Գյումրու ոսկե հուշամեդալ՝ այս քաղաք բնակության տեղափոխված ու բազում կյանքեր փրկած բժշկին
Aravot / 11 hours ago

Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները
24TV / 24News / 12 hours ago

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
A1plus / 14 hours ago