ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ԼԺՀ-ում «Լիսիչանսկ-Կրասնոդար» ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով՝ 10-ը վիրավոր են: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը MAX հարթակում:Նա հստակեցրել է, որ երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել են հանրապետական կլինիկական հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվում հարվածի վայրի մոտակա բուժհաստատությունում:«Պատահարի մասին տեղեկությունը ճշտվում է: Բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներգրավված են տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,- հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսական զորքն ազատագրել է Դոբրոպոլիեն. Գերասիմովը Պուտինին մանրամասներ է հայտնել