ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային, գրում է Fox news-ը` հղում անելով իր աղբյուրներին:Հրապարակման համաձայն` Թրամփը Զաքարիային առաջարկել է վերանայել այդ պաշտոնում մնալու իր որոշումը։ Երբ նախագահին հարցրել են` արդյոք դա նշանակում է, որ ինքն աշխատանքից ազատել է Զաքարիային, նա հետ է վերցրել իր խոսքերը։Ընդ որում, ԱՄՆ նախագահի կարծիքով, ԶԼՄ-ները շատ կոշտ են վարվել նրա հետ։ Հոկտեմբերի 15-ին Զաքարիան խոստովանել է, որ չի հանձնել որակավորման քննություն և երբեք չի ստացել Միացյալ Նահանգներում իրավաբանական պրակտիկայի լիցենզիա:Ավելի ուշ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը Fox news-ին հայտնել է, որ նա լքում է իր պաշտոնը:Դա տեղի է ունեցել նրա իրավական որակավորումների, ինչպես նաև Սպիտակ տանը լրագրողների հետ անհաջող դեբյուտի ֆոնին:Զաքարիան այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 9-ին, իսկ արդեն հոկտեմբերի 13-ին առաջին անգամ դուրս է եկել Սպիտակ տան ամբիոնի մոտ ՝ բրիֆինգ անցկացնելու համար: Ճեպազրույցը տևել է 14 րոպե, որի ընթացքում Զաքարիան պատասխանել է ընդամենը երեք հարցի:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին
Զաքարիան քննադատության է արժանացել իր առաջին պաշտոնական ճեպազրույցից հետո, բացի այդ նրան մեղադրում են նաև փաստաբան ներկայանալու մեջ` առանց լիցենզիա ունենալու:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Արցախի ԱԺ-ն COP17-ի մասնակիցներին կոչ է անում պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը
Sputnik Armenia / 17 minutes ago

Լիբանանում հայկական ձեռագրերի պահպանության նոր կենտրոն է ստեղծվել
Sputnik Armenia / 31 minutes ago

В Ереване обокрали один из сервисных центров Viva Armenia – СМИ
Sputnik Armenia / 49 minutes ago

Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ
Sputnik Armenia / 51 minutes ago
Related coverage

Իրանի պետական համակարգի գաղտնիքներն ու «110 կոդով» ծրագիրը․ Արաղչիի ուշագրավ բացահայտումները
24TV / 24News / 14 minutes ago

Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը
Shant News / 22 minutes ago
Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար
168 Jham / 26 minutes ago

Էկվադորում քահանան մահացել է եկեղեցում խաչի ընկնելու հետևանքով
Alpha News / 28 minutes ago