ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին, որը գտնվում է Կրիվոյ Ռոգում և արտադրանք է ապահովում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Զապորոժիեում թիրախավորվել են «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատը, որն ընդգրկված է միլիարդատեր Ռինատ Ախմետովի ընկերությունների խմբում, և «Զապորոժտրանսֆորմատոր» գործարանը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն ապահովում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն արևմտյան մարզերից ստացվող էլեկտրաէներգիան բաշխում էր դեպի կենտրոնական շրջաններ՝ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքի համար։Բացի այդ, խոցվել է բեռնատար նավ, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ամփոփագրից դատելով` այս գիշեր ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչ մի բալիստիկ ու ավիացիոն հրթիռ չի կարողացել խոցել։Ռուսաստանը կիրառել է «Իսկանդեր-Մ»/ KN-23 հրթիռներ, թևավոր Х-22/32 հրթիռներ, ինչպես նաև չորս «Կալիբր»: Արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին
Հարվածների են ենթարկվել Կրիվոյ Ռոգում, Ժիտոմիրում և Զապորոժիեում գտնվող օբյեկտները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Беспорядки во Франции: протестующие сожгли мэрию Лиможа
Sputnik Armenia / 25 minutes ago

Одна из самых масштабных атак украинских БПЛА на РФ: есть погибший и пострадавшие
Sputnik Armenia / 37 minutes ago

Полеты в Ереван: 16 рейсов из РФ и других стран задерживаются – данные
Sputnik Armenia / 58 minutes ago

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Трамп послал Зеленского?
ABC Media / 18 minutes ago

ՌԴ-ի հետ ցանկացած նոր համաձայնություն կարող է նոր կախվածություն ստեղծել. Արամ Սարգսյան
Aravot / 18 minutes ago

Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան
24TV / 24News / 24 minutes ago

Սաուդյան Արաբիայում հետախուզական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկու զինծառայող
168 Jham / 27 minutes ago