ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Հայտնի է, որ դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե են ընտրելու։ Ավելի վաղ թերթը գրել էր, որ իշխանությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում դիտարկում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։Թեև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ վերընտրվելու մտադրություններ չունի, բայց, ըստ պարբերականի, նա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ փորձելու է պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները Ռուբեն Նազարեթյանի միջոցով։«Հրապարակն» անձամբ Նազարեթյանին հարցրել է` հավակնո՞ւմ եք ՀՖՖ նախագահի պաշտոնին, նա ասել է․ «Այս պահին ասելիք չունեմ, երբ կունենամ, կարձագանքեմ»։Պարբերականն այդ թեմայով զրուցել է երկպագուների FAF ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի հետ։«Մարդ, որը Մելիքբեկյանի ամբողջ գործունեությունը կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության և նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու»,– ասել է Ջանջոյանը։Հիշեցնենք, որ բազմաթիվ ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։ Մելիքբեկյանն ինքն էլ հունիսին իր հարցազրույցում հայտարարել է, թե չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը: Օրաթերթի տեղեկություններով՝ թեպետ լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը մտափոխվել է, «փոշմանել» է, և հնարավոր է՝ առաջադրվի, սակայն իշխանությունն արդեն կողմնորոշվել է այս հարցում՝ ընտրություն անելով հօգուտ հայկական արմատներով ֆրանսիացու։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբեն Նազարեթյանը Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «Հրապարակ»
Թերթը գրում է, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը փորձելու է ֆեդերացիայի կառավարման լծակները պահպանել Ռուբեն Նազարեթյանի միջոցով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Надо поднять тему прав карабахцев: и.о. спикера парламента НК обратился к участникам COP17
Sputnik Armenia / 40 minutes ago

Էմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն է
Sputnik Armenia / 54 minutes ago

Хранилище рукописей и архив открыли в армянском католическом монастыре в Ливане
Sputnik Armenia / 1 hour ago

Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա․ պաշտպանության նոր նախարար
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել
168 Jham / 19 minutes ago

Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
Factor.am / 34 minutes ago

ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված արշավն անընդունելի է․ Եզրաս Սրբազան
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

4 համայնքում ՔՊ-ն միայնակ կմասնակցի ընտրություններին
A1plus / 37 minutes ago