ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում կորել է Ռուսաստանի Դաշնության 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին։ Նրա դուստրը` Ելենա Ֆրայժին, նամակ է գրել Sputnik Արմենիային։Ելենան նշել է, որ մայրը Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։«Նրան վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին` մոտավորապես ժամը 11:00-ին, Երևանի կենտրոն ուղևորվող ավտոբուս նստելիս։ Այդ ժամանակից ի վեր նրանից տեղեկություն չկա», - գրել է կնոջ դուստրը։Ելենա Ֆրայժին խնդրել է շտապ կապ հաստատել իր հետ, եթե որևէ մեկը տեղեկություն ունի մոր մասին (նրա հեռախոսահամարը` +1 514 995 9512)։Ֆրայժիի դուստրը հայտնել է, որ ոստիկանությունն արդեն որոնում է կնոջը, այս մասին տեղեկացված է նաև Երևանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում կորել է Ռուսաստանի 66–ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
Կինը Երևան է ժամանել հոկտեմբերի 10-ին, սակայն նրա հետ կապը կորել է հոկտեմբերի 11-ի երեկոյան։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 12 minutes ago

Суд отклонил иск Алена Симоняна против Эдгара Казаряна – детали
Sputnik Armenia / 21 minutes ago

Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Վերին Լարս
Sputnik Armenia / 25 minutes ago

Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ
Sputnik Armenia / 33 minutes ago
Related coverage

Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան
24TV / 24News / 20 minutes ago

Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից. Ստեփան Հասան-Ջալալյան
Aravot / 25 minutes ago

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան
Alpha News / 26 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
1in.am / 26 minutes ago