ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 16-ին Երևանի Ռուս-հայկական համալսարանում տեղի է ունեցել Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ծննդյան 200-ամյակին նվիրված «Ռուսաց լեզուն մշակույթների երկխոսության համար» ռուսաց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 31 դպրոցական ՀայաստանիցՕլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում և կհրապարակվեն Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի կայքում: Հաղթողները կմեկնեն Անապա, որտեղ «Սմենա» համառուսաստանյան մանկական կենտրոնում կանցկացվի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի միջազգային փառատոնը:Հյուրերի և մասնակիցների համար հնչեց Սալտիկով-Շչեդրինի «Երեկո» բանաստեղծությունը՝ եզրափակիչի մասնակից Անի Ղարիբյանի կատարմամբ: Այնուհետև հարցեր հնչեցին դպրոցականների համար։ Նրան հետաքրքրությամբ պատասխանեցին հարցերին, վերհիշեցին ստեղծագործությունները և քննարկեցին հերոսներին:Նշենք, որ օլիմպիադան կազմակերպել է Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության աջակցությամբ:Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում