ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը կեսգիշերից հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի և շրջանների: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան աղբյուրը։Նրա խոսքով՝ գնդակոծության են ենթարկվել Էլ-Մանսուրի բնակավայրը, Քֆար-Շուբայի, Մեյֆդունի և Հոդեյթայի շրջակայքը, Այթա-էլ-Ջաբալ շրջանի անտառածածկ տարածքը, ինչպես նաև Սլուկի, էլ-Խուջեյրի և Զիբկին հովիտները:Գործակալության զրուցակիցը նշել է, որ իսրայելցի զինվորականները նաև խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Հոդեյթա, Այտա էլ Ջաբալ և այլ շրջանների ուղղությամբ:Բացի այդ, ըստ աղբյուրի, իսրայելցիները պայթեցումներ են իրականացրել Այտա-էլ-Ջաբալ և Բեյթ Յահուն բնակավայրերի միջև ընկած հատվածում:Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելի բանակը գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերը
Իսրայելի բանակը կեսգիշերից հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի և շրջանների: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան աղբյուրը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 5 hours ago

Общественный совет Арцаха осудил молчание Гутерриша о праве армян Карабаха на возвращение
Sputnik Armenia / 7 hours ago

Դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Sputnik Armenia / 7 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 7 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 17.10.2026
Shant News / 1 hour ago

Լինել ամեն ինչ բոլորի համար
Aravot / 2 hours ago

Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը չի արժանացել ուշադրության. Հակոբ Բադալյան
168 Jham / 3 hours ago

KFC-ն 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռեստորաններում Pepsi-ն կփոխարինի Coca-Cola-ով
168 Jham / 5 hours ago