ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ֆիլիպիններում գործող ընկերությունները պետք է վերամշակեն օգտագործվող պլաստիկի որոշակի տոկոսը, այլապես մեծ տուգանքներ են սպառնում նրանց: Sputnik Արմենիային այս մասին պատմեց Ֆիլիպինների շրջակա միջավայրի և բնական պաշարների հարցերով քարտուղար Խուան Միգել Կունան Երևանում անցկացվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։2022 թվականին Ֆիլիպիններում ընդունվել է «Արտադրողների ընդլայնված բնապահպանական պատասխանատվության մասին» (Extended Producer Sustainability Act) օրենք, ըստ որի՝ բոլոր սուբյեկտները, որոնք արտադրության մեջ օգտագործում են պլաստիկ փաթեթավորում և շշեր, պետք է վերամշակեն դրանց որոշակի տոկոսը, որն ամեն տարի ավելանում է՝ 2023 թվականի 20% - ից մինչև 2028 թվականին 80%։Այդ պահանջները չկատարողներին խոշոր տուգանքներ են սպառնում՝ 5-20 մլն ֆիլիպինյան պեսո, այսինքն՝ ավելի քան 300 հազար դոլար։ Օրենքը վերաբերում է որոշակի շեմից բարձր տարեկան շրջանառություն ունեցող խոշոր ընկերություններին։Պաշտոնյան նշեց, որ պլաստիկը օվկիանոս նետելը ևս հակաօրինական քայլ է համարվում։Հիշեցնենք, որ COP17 համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19-30-ը:Հետաձգում չի լինի. նախարարը՝ 2027 թվականից պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքի մասին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պլաստիկի համար 300 000 դոլար տուգանք. պաշտոնյան Երևանում պատմել է Ֆիլիպինների փորձի մասին
Օրենքը վերաբերում է որոշակի շեմից բարձր տարեկան շրջանառություն ունեցող խոշոր ընկերություններին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Грузовик въехал в толпу у храма в Индии: 15 человек погибли, около 30 – пострадали
Sputnik Armenia / 11 minutes ago

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Sputnik Armenia / 12 minutes ago

Беспорядки во Франции: протестующие сожгли мэрию Лиможа
Sputnik Armenia / 29 minutes ago

Одна из самых масштабных атак украинских БПЛА на РФ: есть погибший и пострадавшие
Sputnik Armenia / 41 minutes ago
Related coverage

Ֆրանսիայից հետո Իտալիայում ևս դպրոցականների զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել
ABC Media / 13 minutes ago

Վենսը Ֆրանսիայի իրադարձությունները համարել է Արևմուտքի սխալ քաղաքականության հետևանք
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Այսօր գյուղատնտեսության զարգացման առաջնահերթություններից է ինտենսիվացումը. Պապոյան
1in.am / 22 minutes ago

Պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մրցունակ գյուղատնտեսություն
24TV / 24News / 46 minutes ago