ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ տոնային քսուք է օգտագործում։ Նա այդ մասին հայտարարել է Ջորջիա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ։Թրամփը հեգնել է դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆին՝ հայտարարելով, որ ԱՄՆ պատմության մեջ չի եղել որևէ այլ սենատոր, որը նրա պես շատ գումար ծախսած լինի կոսմետիկայի համար, և պատմել է, որ ինքն էլ է դիմահարդարման միջոցներ օգտագործում։Նախկինում ամերիկյան ԶԼՄ-ները Թրամփի ձեռքի վրա տոնային քսուքի շերտ էին նկատել և գրել, որ նա այդպես քողարկում է հաճախակի ձեռքսեղմումներից առաջացած կապտուկները։Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին